Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

 |armenpress.am|
14:49 - 18 հոկտեմբերի, 2022

Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի տրանսպորտային պարկը  մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց  ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ  նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»,-ասաց նա:

Պատասխանատուների խոսքով` միասնական տոմսային համակարգի փաթեթը ամբողջականացվել է և դրվել  մրցույթի: Նախորդ տարվա վերջին մրցույթը կայացել է, որոշակի քննարկումներ կային հաղթողի հետ, այս պահի դրությամբ   դիտարկվում է մրցույթը վերահայտարարելու  տարբերակ:

Միասնական տոմսային համակարգի իր մեջ ընդգրկելու է  մետրոն և շուրջ 946 միավոր  վերգետնյա շարժակազմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել