Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար

 |armenpress.am|
15:36 - 19 հոկտեմբերի, 2022

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հակադարձելով այն տեղեկություններին, որ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ կա և շինարարությունը դանդաղ է ընթանում։

Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազել է՝ դառնալով 2000 դրամ, որը հնարավորություն կտա հարևան երկրներից ցեմենտը ներկրել։

«Խնդիրը օրերի ընթացքում կլուծվի, բայց նաև պետք է նորից կրկնեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը՝ շինարարությունը արագ տեմպերով ընթանում է»,- ասաց Քերոբյանը։

Միևնույն ժամանակ, Քերոբյանը կարևորեց Հայաստանում ցեմենտի արտադրության զարգացումը։

«Մենք որևէ պարագայում չենք ցանկանում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն, բայց մյուս կողմից կարևոր է նաև շինարարությունը, կառուցապատումը՝ այնտեղ մենք մեծ տնտեսական հնարավորություններ ունենք։ Այս պահին որոշում է կայացվել նվազեցնել ցեմենտի տուրքը, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,- եզրափակեց Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել