Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար
21:28 - 20 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ չեն ցանկանում տարածաշրջանում սահմանային փոփոխություն իրականացնել․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանեց լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը այս բարդ իրավիճակի հանգուցալուծման համար, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ Աբդոլլահիանը, պատասխանելով հարցին, նշեց․

«Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել