Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցողը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
14:05 - 21 հոկտեմբերի, 2022

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցողը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Անդրեյ Կովաչևը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել