Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․Աբդոլլահիան
16:04 - 21 հոկտեմբերի, 2022

Իրանը ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․Աբդոլլահիան

Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները Կապանում մասնակցում են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը Կապանում հայտարարեց․

«Ուրախ եմ, որ Իրանի ԱԳՆ-ի իմ գործընկերների ու Երեւանում դեսպանատան ջանքերով եւ ՀՀ կառավարության աջակցությամբ այսօր Կապաում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումը իրականություն դարձավ։ Հաջողություն եմ մաղթում հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, որը մեր պրոֆեսիոնալ դիվանագետներից է, Կապանում իրենց կարեւոր պարտականությունների ու առաքելությունների իրագործման հարցում»,- ասաց ԱԳ նախարարը։ 

ԱԳ նախարարի խոսքով՝ ԻԻՀ-ն ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

«Կապանում հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումը այն կարեւորության այն դրսեւորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի ու ՀՀ-ի հազարամյա հարաբերություններին։ ԻԻՀ-ն ՀՀ-ի ու տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմնանները։ Երեւանում Իրանի իմ գործընկերների, ինչպես նաեւ Կապանում հյուպատոսության ջանքերով կաշխատենք , որ 2 երկրիների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնենք։ Սյունիքի մարզը հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջացքի կարեւագույն հատվածներից մեկը։ Մենք Հայաստանը համարում են Հյուսիս-Հարավ մայրուղում գտնվող կարեւոր երկրներից մեկը, եւ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաեւ ապրանքափոխադրումները եւ ուղեւորափոխադրումները այս ուղով ավելի զարգանան»,- նշեց ԱԳ նախարար Աբդոլլահիանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել