Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց |armenpress.am|
14:27 - 22 հոկտեմբերի, 2022

Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։

Այս մասին կանցլերը ասել է գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:

«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել