Ադրբեջանի փոխվարչապետը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին
14:17 - 27 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի փոխվարչապետը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության առաջարկը համարում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։

«Անցկացված մոնիտորինգի արդյունքներով՝ այդ կետերից ճանապարհները պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային կապի և միջազգային տարանցիկ փոխադրումների համար, ինչը կոմունիկացիաների վերականգնման նպատակներից մեկն է։ Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա․ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություն չի եղել»,- ասել է Մուստաֆաեւը։

«Այսպիսիով, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը հանդիսանում է Հայաստանի դժկամությունը՝ ներկայացնել նույն մոնիթորինգի կողմից առաջարկված ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղին»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Ադրբեջանից սպասում է դրական արձագանքի՝ 3 անցակետի բացման վերաբերյալ։

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել