ԱԽ քարտուղարը ընդունել է Տոյվո Կլաարին․  քննարկվել է ԵՄ առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը
12:30 - 28 հոկտեմբերի, 2022

ԱԽ քարտուղարը ընդունել է Տոյվո Կլաարին․ քննարկվել է ԵՄ առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ 
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:
 
Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
 
Լուսանկարը՝ արխիվային


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել