Բայրաքթարը ծրագրում է երկու տարում Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել

 |factor.am|
14:34 - 28 հոկտեմբերի, 2022

Բայրաքթարը ծրագրում է երկու տարում Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել |factor.am|

factor.am: Թուրքական պաշտպանական «Բայքար» ընկերությունը ծրագրում է երկու տարում ավարտել Ուկրաինայում արտադրական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ «Բայքարի» կողմից Ուկրաինային մատակարարված անօդաչու թռչող սարքերը մեծ դեր են ունեցել ռուսական զրահատեխնիկայից և հակաօդային համակարգերից Ուկրաինայի պաշտպանության համար ռուսական ներխուժման առաջին մի քանի շաբաթների ընթացքում: Որպես Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի մաս, որը ստորագրվել էր փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից առաջ, «Բայքարը» համաձայնել էր Ուկրաինայում կառուցել իր երկրորդ արտադրամասը:

Հալուք Բայրաքթարը լրատվամիջոցին ասել է, որ ծրագրերն առաջ են գնում՝ չնայած Ռուսաստանի ներխուժման հետևանքով ստեղծված խոչընդոտներին։

«Մեր ծրագիրն առաջ է շարժվում։ Հիմա մենք ունենք ճարտարապետական նախագիծը։ Նախագծման փուլն ավարտված է, և մենք գործնականում կանցնենք շինարարությանը, երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը Ստամբուլում SAHA պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում ունեցած ելույթում: 




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել