Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան
16:42 - 30 հոկտեմբերի, 2022

Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ 

Վերջինիս ելույթը ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ։

Միայն այն փաստը, որ բոլորդ կանգնած եք այստեղ, այն, որ տասնյակ հազարավոր արցախցիներ և հայեր հավաքվել են այստեղ, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին։

Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակաշրջան, առերեսվում ենք գոյաբանական խնդիրների, ավելին ոչ միայն Արցախը, այլ նաև մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում  նմանատիպ խնդիրների։ Նրանց ապագան կախված է արցախցուց, Արցախից։ 

Ի՞նչ պետք է անենք, որ դուրս գանք այս ծանր վիճակից, իհարկե պետք է աշխատենք և՛ ներքին,և՛ արտաքին ոլորտներում։ Ներքին ոլորտներում ամենակարևորը այն է, որ չլինենք անտարբեր, դա կարող է կործանել մեզ։ 

Յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցս է կախված լինելու է հաղթանակ, թե պարտություն։ 

Ինչ վերաբերում է արտաքինին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Պետք է  լինենք  սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս, մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ։ 

Եթե այդպիսի առաջարկ ներկայացնեն մեզ տարբեր երկրներ, մենք դա դիտարկելու ենք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։  Հավատացեք, որ իվիճակի ենք պաշտպանել Արցախը, հավատացեք, որ կա այդ ներուժը։ 

Յուրաքանչյուրս հիմա ունի ընտրության հնարավորություն, կամ պետք է պատմության մեջ մտնենքամենաթուլամորթ,ամենաանարժանապատիվ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբիլիական Արցախը, կամ պետք է պատմության մեջ մտնենք, որպես սկզբունքային, հայրենասեր սերունդ, որն անկախ դժվարություններից` կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը։ 

Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել, քանի որ ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, որը նայում է մեզ վրա։ 

Ի վերջո, ոնց ենք նայելու մեր երեխաներին, մեր մեծերին, մեր սգացող մայրերին, ինչպես ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև, ինչ պատասխան ենք տալու Աստծո առջև, հետևաբար պետք է բոլորս իմանանք, որ մեր  ճակատագիրը միասնական է, չի լինեոլւ ոչ մի խաղ ժողովդրի մեջքի հետևից։ Բոլորս միասին պահելու ենք Արցախը, անկախ բոլոր դժվարություններից և այդ շանսը կա։ Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը տարածաշրջանում ռ Խաղաղապահ առաքելության այդ բարդ գործը որն իրականացվում է։ Երբ մենք ասում ենք, որ ՌԴ-ն ու ռուս ժողովուրդը եղբայրական է, ուզում ենք հայտարարել, որ դա ուղված չէ որեէ պետության դեմ, որովհետև մենք ունենք Սփյուռք։ 


Եկեք բռունցքվենք, կան բոլոր շանսերը Արցախը պահելու։ Իմաստություն և ուժ մեր ժողովուրդին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել