Ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու՝ բաց վերքերով շահագործելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:29 - 08 նոյեմբերի, 2022

Ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու՝ բաց վերքերով շահագործելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
 
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 
 
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել