Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը
16:23 - 10 նոյեմբերի, 2022

Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ:

Ներկայացնում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ուղերձը.

«Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու գիտության կարևոր դերը մարդկության կյանքում, պետությունների զարգացման գործում, ընդգծելու գիտնականների դերը, ովքեր բացահայտում են անհայտը, ստեղծում՝ նորը:

Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր գործունեությամբ զարգացնում է Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունները: Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը շնորհավորում է գիտական հանրությանն այս օրվա կապակցությամբ: Մեր հարգելի գիտնականներին մաղթում ենք մասնագիտական հաջողություններ: Հավատացե՛ք Ձեր ուժերին, համառորեն շարժվե՛ք դեպի զարգացում և նորարարություններ, առաջ տարե՛ք Ձեր գաղափարները: Յուրաքանչյուր օրը Ձեզ համար նոր հնարավորություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել