Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին

 |aravot.am|
12:01 - 17 նոյեմբերի, 2022

Եթե կա ագրեսոր, ապա ձեր կոչերն ուղղեք ագրեսորին, ոչ թե բռնության ենթարկվողին. Մենենդեսը՝ հայ-ադրբեջանական հարցում Պետդեպի հայտարարությունների մասին |aravot.am|

aravot.am: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բոբ Մենենդեսի նախագահությամբ տեղի են ունեցել լսումներ, որոնց ընթացքում Մենենդեսը կտրուկ մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Պետքարտուղարության վկաները, որոնք ցուցմունքներ էին տալիս լսումների ժամանակ, «միանգամայն անպատասխան են թողել» մտավախությունները Ադրբեջանին ԱՄՆ օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումներից շարունակական հրաժարման և Ադրբեջանի հարձակումներից հետո Արցախին և Հայաստանին ԱՄՆ-ի բովանդակալից օգնության բացակայության մասին։

Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդի վկայությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, նախագահ Մենենդեսն արձագանքել է, որ այնուամենայնիվ, «մենք փող ենք տալիս, և նրանք շարունակում են անել այն, ինչ ուզում են»: «Փողը փոխակերպելի է, և, հետևաբար, անկախ այն բանից՝ արդյոք դա ուղղակի օգնություն է և կարող է վնասել Հայաստանին, թե ոչ, փողը փոխակերպելի է»:

Վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումներից ամենամյա հրաժարումը որակելով որպես «ավտոմատ» գործողություն՝ նախագահ Մենենդեսը հարց է հնչեցրել՝ «ինչպես կարող է Միացյալ Նահանգները արդարացնել Բաքվի ռեժիմին որևէ աջակցություն ուղարկելը՝ կլինի դա անվտանգության համար, թե այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես զզվելի է և ծաղրում է ազատության աջակցության ակտը»:

Մենենդեսը մատնանշել է ԱՄՆ հայտարարությունների կեղծ հավասարությունը՝ նկատելով, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն հրաժարվում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան հստակ և միանշանակ դատապարտելուց: «Պետք է հասկանալ, թե երբ կա ագրեսոր: Եթե ​​ես բռնության եմ ենթարկվում, և դուք երկու կողմերին էլ հորդորում եք դադարեցնել բռնությունը, եթե կա մի կողմ, որն ագրեսորն է, ապա ձեր մեկնաբանություններն ուղղեք ագրեսորին։ Մենք կարծես անկարող ենք դա անել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել