Պայթյուններ են որոտացել Երուսաղեմի ավտոբուսի երկու կանգառում․ Իսրայելի իշխանությունները մեղադրում են պաղեստինցիներին
11:26 - 23 նոյեմբերի, 2022

Պայթյուններ են որոտացել Երուսաղեմի ավտոբուսի երկու կանգառում․ Իսրայելի իշխանությունները մեղադրում են պաղեստինցիներին

Երուսաղեմի արվարձանների ավտոբուսի կանգառում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է երկրի շտապօգնության ծառայությունը՝ հավելելով, որ 15 վիրավոր կա։

Իսրայելի ոստիկանության փոխանցմամբ պայթյունները պաղեստինցիների հարձակման հետևանք են։

Որպես առաջին պայթյունի պատճառ ՊԲ-ն նշեց պայթուցիկ սարքը, որը տեղադրված էր քաղաքի մուտքի կայարանում, մինչդեռ վայրկյան անց նոր պայթյուն եղավ քաղաքի արևելքում գտնվող ավտոբուսի կանգառին։

Jerusalem Post-ի փոխանցմամբ տուժածների թիվը հասել է 20-ի, կա մեկ զոհ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել