Հայկ Կոնջորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը
16:31 - 25 նոյեմբերի, 2022

Հայկ Կոնջորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:
 
«Քննարկել ենք Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը և կարևորել Խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում:
 
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության և պառլամենտի դերի բարձրացման հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել