Պեկինը Փհենյանի հետ ցանկանում է համագործակցել «հանուն խաղաղության» |azatutyun.am|
16:28 - 26 նոյեմբերի, 2022

Պեկինը Փհենյանի հետ ցանկանում է համագործակցել «հանուն խաղաղության» |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հայտնել է, որ Պեկինը ցանկանում է Փհենյանի հետ սերտորեն համագործակցել «հանուն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման»:

Ըստ Հյուսիսային Կորեայի կենտրոնական պետական լրատվական գործակալության հաղորդագրության՝ այդ մասին Չինաստանի ղեկավարը նշել է հյուսիսկորեացի պաշտոնակցին հասցեագրված նամակում:

Լրատվական գործակալության հաղորդագրությունում չի հիշատակվում Հյուսիսային Կորեայում հրթիռների փորձարկումների թեման:

Ի պատասխան վերջին ժամանակաշրջանում իրականացված աննախադեպ մեծ թվով փորձարկումների՝ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են անցկացրել:

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 18-ին փորձարկել է Hwasong-17 տեսակի միջմայրցամաքային հրթիռը, դրա նախօրեին էլ սպառնացել է Վաշինգտոնին, թե հարկ եղած դեպքում «ջախջախիչ հարված կհասցնի»:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, թե «Hwasong-17 հրթիռը միջուկային զսպման ամենահզոր ռազմավարական զենքն է աշխարհում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել