ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս
22:42 - 27 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հասարակ չէ, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին․ այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը առաջարկում է ՀԱՊԿ-ը Հայաստանին ուղղված օգնության շրջանակներում, իսկ այդ միջոցառումները բազմազան են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, ու այդ թվում՝ այդ սահման առաքելություն ուղարկելով, որը իրապես կգնահատի իրավիճակը․ նրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների աջակցությունը ստացել են»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին- խմբ.), համախմբված գնահատական տալն է այն իրավիճակին, որը ստեղծվել է այնտեղ»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Երևանում։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին ասել էր, որ պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։

Իսկ Ստանիսլավ Զասը նշել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի։

Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ մեկնաբանել էր հարցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել