Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ

 |armenpress.am|
13:09 - 29 նոյեմբերի, 2022

Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է BBC-ին:

Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ,ցանկալին որպես իրական ընդունելուե իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»:

«Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում է դեպի է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը:

Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չպետք է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի: «Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն է», - ասել է Ռիշի Սունակը: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ:

«Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել