Իրանի իշխանությունները հայտարարել են բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 300 զոհի մասին   
 |news.am|
13:12 - 29 նոյեմբերի, 2022

Իրանի իշխանությունները հայտարարել են բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 300 զոհի մասին |news.am|

news.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկի՝ Ամիր Ալի Հաջիզադեի տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ ուժայիններ։

Նրա խոսքով՝ բազմաթիվ զոհերի թվում եղել են շարքային իրանցիներ, որոնք չեն մասնակցել բողոքի ցույցերին։

Ընդ որում, «Իրանի իրավապաշտաններ» (HRAI) կազմակերպությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 451 ցուցարար եւ անվտանգության ծառայությունների 60 աշխատակից, եւս ավելի քան 18 հազար մարդ ձերբակալվել է:

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են այս աշնանը՝ Մաքսի Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր հիջաբը սխալ կրելու համար։ Ձերբակալությունից մի քանի օր անց կինը մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել