Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|
10:45 - 26 հուլիսի, 2024

Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել |tert.am|

tert.am: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին և այնտեղ նրան ծափահարություններով ողջունելու փաստին: Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել, գրում է Tasnim գործակալությունը:

«Հնարավոր չէ հանցագործին մաքրել հոտնկայս ծափահարություններով: Անմեղ արյունը երբեք չի խնայում կեղեքողին», - նշել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել էր ռազմական դաշինք ստեղծել՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Նա այս մասին ասել էր՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:

Ըստ Նեթանյահուի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամյան դաշինքը», որը կլինի Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք և նման կլինի ՆԱՏՕ-ին:

 

«Երկրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»,- Կոնգրեսում հավաքվածների ծափահարությունների ներքո ասել էր Իսրայելի վարչապետը։

Նոր դաշինքը, ինչպես կարծում է Իսրայելի վարչապետը, կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որորոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել