ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի Երևան՝ Բաքվից ու Թբիլիսիից հետո
 |amerikayidzayn.com|
12:29 - 01 դեկտեմբերի, 2022

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի Երևան՝ Բաքվից ու Թբիլիսիից հետո |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Անդրբեջանում ԱՄՆ դեսպանությունից տեսաուղերձով հայտնել է Բաքու կատարած իր այցի մասին և անդրադարձել տարածաշրջանին, ասելով.

«ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորապես հավատացած է, որ հարավային Կովկասում խաղաղության նախադրյալ և հնարավորության կա: Նա ինձ խնդրեց այս շաբաթ վերադառնալ տարածաշրջան, քանզի աշխարհագրությունը կարևոր է, Բաքվից ես կմեկնեմ Թբիլիսի, ապա` Երևան, ուր հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը:

Մենք գիտենք, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառել բոլոր կողմերին տարիների ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Հույս, որ խաղաղությունը կպահպանվի այս բանակցությունների արդյունքում և ավելի պայծառ ապագայի նոր էջ կբացվի բոլորի համար:

Ես տեսել եմ իրական, խիզախ քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար: Ինպես ասել է ԱՄՆ պետքարտուղարը6 երկու երկրներն էլ աշխատում են հարավային Կովկասում ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի: Զգալի առաջընթաց է գրանցվել և խաղաղությունը ավելի պայծառ և լավ ապագա է երաշխավորում:

Ես նկատում եմ խիզախությունը, համառությունն ու առաջնորդությունը, որոնք հարկավոր են այդ նպատակին հասնելու համար», - ասել է Ռիքերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել