Financial Times-ը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ» |hetq.am|
16:12 - 05 դեկտեմբերի, 2022

Financial Times-ը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «տարվա մարդ» |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականի կողմից հայտարարվել է 2022 թվականի «տարվա մարդ»։ 

Ինչպես նշում է պարբերականը, Ուկրաինայի 44-ամյա առաջնորդը «պատմության մեջ մտել է շնորհիվ առաջնորդության իր ակնառու հատկանիշների և ոգու կամքի»։ Ամերիկյան պարբերականի պնդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին դարձել է «Ուկրաինայի ժողովրդի արիության և տոկունության մարմնավորումը»։

Ուկրաինայի նախագահին նվիրված հոդվածում պարբերականը ընդգծում է ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Կիևում մնալու Ուկրաինայի նախագահի որոշումը։ Ամերիկյան պարբերականն նրան անվանում է «բռնապետության դեմ համաշխարհային պայքարում լիբերալ ժողովրդավարության դրոշակակիր», ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակադիր կերպարը, «որի կայսրությունը վերակենդանացնելու մոլուցքն արժեցել է տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդկային կյանքեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել