Քաղաքապետարանը հուշարձանի տեսքն աղավաղող կրպակն ապամոնտաժել է ԿԳՄՍ նախարարի դիմումի հիման վրա
17:06 - 08 դեկտեմբերի, 2022

Քաղաքապետարանը հուշարձանի տեսքն աղավաղող կրպակն ապամոնտաժել է ԿԳՄՍ նախարարի դիմումի հիման վրա

Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:  

Ըստ հաղորդագրության՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ների ղեկավարներն օրերս դիմել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ միջնորդություն ներկայացնելու Երևանի Քաղաքապետարան՝ Հանրապետության հրապարակի տարածքում թանգարանի կամարների երկու սյան մեջտեղում տեղադրված առևտրային կրպակն ապամոնտաժելու առաջարկով:

Նշվում է, որ արձագանքելով նախարարի դիմումին, դեկտեմբերի 8-ին Երևանի Քաղաքապետարանն ապամոնտաժել է վերոնշյալ առևտրային կրպակը՝ վերականգնելով հանրապետական նշանակության հուշարձանի և ազգային թանգարանների բարենպաստ տեսքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել