Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ
 |azatutyun.am|
09:42 - 09 դեկտեմբերի, 2022

Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։

Երևանում Եվրամիության պաշտոնյային երեկ ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտգործնախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել