Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կտեղծվի։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 28 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ որոշ պատգամավորներ թողել են իրենց գրավոր քվեարկությունը։
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ասել էր՝ բովանդակային առումով սա նշանակում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողություն։
Նա հավելել էր, որ ժողովրդավարական երկրներում ներքին գործերի նախարարությունները թույլ են տալիս ունենալ ոստիկանության զարգացում՝ որպես մասնագիտացված կառույց, այլ ոչ որպես ուժային կառույց, որը երկրում որոշակի պատժիչ ֆունկցիա է իրականացնում։
Սարգսյանը տեղեկացրել էր, որ ստեղծվելիք նախարարության մեջ երեք ծառայություններ են ամփոփվելու՝ Փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
comment.count (0)