ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը
17:55 - 09 դեկտեմբերի, 2022

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։

Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել