Զելենսկին Բայդենին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»
 |azatutyun.am|
10:18 - 12 դեկտեմբերի, 2022

Զելենսկին Բայդենին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»։

Զելենսկին ասել է, որ այսօր կմասնակցի Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովին։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենը հավաստիացրել է, որ աջակցությունը Ուկրաինային շարունակական է լինելու, նշելով, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում օգնել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Երեկ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել