Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»–ներն արդեն Երևանում են։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում այս առիթով գրառում է արել։
Վարդանյանը մասնավորապես գրել է․
«ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։ Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։
Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել»։
comment.count (0)