ԱՄՆ Կոնգրեսը զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի մասին

 |factor.am|
14:19 - 23 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ Կոնգրեսը զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի մասին |factor.am|

factor.am: 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի հարձակումը հետաքննող Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովը ենթադրում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է օրենքը՝ ներգրավվելով 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու «բազմակողմանի դավադրության» մեջ և ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ կասեցնելու իր կողմնակիցների հարձակումը: Կոմիտեն 18-ամսյա հետաքննությունն ավարտել է դեկտեմբերի 22-ին՝ հրապարակելով 814 էջանոց զեկույց՝ ավելի քան 1000 վկաների հարցաքննվելուց, 10 լսումներից և միլիոնավոր էջ փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հունվարի 6-ի անկարգությունների հիմնական պատճառը «մեկ մարդ դարձավ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հաջորդեցին շատ ուրիշներ», ասվում է զեկույցում։

«Հունվարի 6-ի իրադարձություններից ոչինչ չէր լինի առանց նրա։ Կապիտոլիումի գրոհը լրջորեն սպառնացել է ժողովրդավարությանը և վտանգել է ամերիկացի օրենսդիրների կյանքը»,- եզրակացրել է ինը փորձագետներից բաղկացած խումբը։

Զեկույցի իր նախաբանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը լքում է Ստորին պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը, վստահություն է հայտնել, որ փորձագետների եզրակացությունները պետք է լինեն «կոչ բոլոր ամերիկացիներին՝ պահպանելու ժողովրդավարությունը և իրենց ձայնը տալու միայն նրանց, ովքեր կատարում են Սահմանադրությունը պաշտպանելու պարտականությունը»։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել