Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում տեղի է ունեցավ հանրահավաք` Լաչինի միջանցքի բացման պահանջով
15:41 - 25 դեկտեմբերի, 2022

Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում տեղի է ունեցավ հանրահավաք` Լաչինի միջանցքի բացման պահանջով

Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում տեղի է ունեցավ հանրահավաք` Լաչինի միջանցքի բացման պահանջով:

Մի խումբ արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ քաղաքացիները հավաքվել են Ազատության հրապարակում եւ իրենց աջակցությունն են հայտնում Արցախին:

«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախ» վանկարկումներով մասնակիցները իրականացրին քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ։ Մասնակիցները կատարեցին Արցախի օրհներգը, որով ավարտվեց հանրահավաքը։

Հիշեցնենք, որ այսօր  Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում  տեղի ունեցավ  համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր արցախցիներ։ 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել