«Իրական մեղավորը»․ ՀՅԴ երիտասարդները քայլերթ են իրականացնում դեպի Կառավարության շենք
15:36 - 28 դեկտեմբերի, 2022

«Իրական մեղավորը»․ ՀՅԴ երիտասարդները քայլերթ են իրականացնում դեպի Կառավարության շենք

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Մատենադարանի հարակից հատվածից քայլերթ է իրականացնում դեպի ՀՀ Կառավարության շենք՝ ի սատարումն Արցախի։

Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և, ըստ կազմակերպիչների, նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են։

Կազմակերպիչներից մեկը նշեց՝ այսօր այստեղ են մեղավորության սլաքը ուղղելու դեպի ՀՀ փաստացի իշխանությունները, որովհետեւ այս իշխանությունն է պատասխանատու արցախահայության իրավունքների պաշտպանության, այս իշխանությունն է մեղավորը, որ Հայաստանն ու Արցախը, հայ մարդն այսօր հայտնվել է այսպիսի ժանր վիճակում։

Նշեցին՝ հստակ ձեւակերպելու են կառավարության շենքի մոտ՝ «կամ լուծեք այս հարցը, կամ հեռացեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել