Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը |news.am|
13:08 - 29 դեկտեմբերի, 2022

Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը |news.am|

news.am: Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ իրենք կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։

Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը։

Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանավորված է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել