Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի. Կարո Փայլան
18:39 - 29 դեկտեմբերի, 2022

Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցութեան միակ ճանապարհն է, իրենք զիրենք «բնապահպան» համարող խումբ մը ատրպէյճանցիներու և Ատրպէյճանի ապահովութեան պաշտօնեաներու կողմէ փակ կը պահուի աւելի քան երկու շաբաթէ ի վեր։
 
Լաչինի միջանցքի փակ ըլլալուն հետևանքով, Լեռնային Ղարաբաղի մէջ սնունդի, դեղի նման հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետէ կ՚աճի։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչութիւնը շրջափակման տակ է։ Մարդկային տագնապի վերածուող այս շրջափակումին ժամ առաջ պէտք է վերջ տրուի։
Թուրքիա պէտք չէ անտարբեր մնայ Լեռնային Ղարաբաղի հետզհետէ աճող այս մարդկային տագնապին հանդէպ։ Քաղաքական ուժերը անյապաղ գործողութեան պէտք է ձեռնարկեն։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղութեամբ պատասխանանատուութիւն ստանձնելու կոչ կ՚ուղղեմ նախագահ Էրտողանին։
 
Կովկասի մէջ խաղաղութեան հաստատումը Թուրքիոյ օգտին է։ Եթէ Լեռնային Ղարաբաղի մէջ մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատուութիւն ստանձնենք՝ թէ՛ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին և թէ Հայաստան-Թուրքիա բնականոնացման գործընթացին մէջ կրնանք վերադառնալ դրական օրակարգի»,- գրել է Փայլանը:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել