Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունից՝ կից գրելով․
«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար: Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
comment.count (0)