Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է երկրաշարժից տուժած շրջան:
«Հայկական փրկարարական խումբը շարունակում է Ադըյամանում փլուզված ևս մեկ շենքում երկրաշարժից տուժածների որոնման աշխատանքները: Մենք հույս ունենք գտնել ողջերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայաստանը որոնողափրկարարական խմբեր էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։
comment.count (0)