Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
20:50 - 31 դեկտեմբերի, 2022

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 31-ին հեռախոսազրույց է եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի միջեւ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախարարները փոխանակվել են ամանորյա շնորհավորանքներով եւ քննարկել են արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ծրագրերը 2023թ․ին, այդ թվում՝ սիրիական կարգավորման վերաբերյալ քայլերի հետագա համակարգումը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել