Կառավարությունը մասամբ կփոխհատուցի Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը |hetq.am|
18:02 - 06 հունվարի, 2023

Կառավարությունը մասամբ կփոխհատուցի Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծասխերը։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոցառումը հաստատելու կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ ներկայացված նախագծի՝ այն ընկերություններն ու անհատ ձեռներեցները, որոնք 2022թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ․ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում օգտվել են կամ կօգտվեն Սյունիքում և Վայոց ձորում գործող հյուրանոցներից, ապա կստանան փոխհատուցում՝ ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավել քան 3 միլիոն դրամը։ Ընդ որում՝ նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն առնվազն հինգ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են տվյալ ընկերության կամ անհատ ձեռներեցի աշխատակիցները։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն հյուրանոցները պատրաստ են ընդունելու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: 

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 45 միլիոն դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ այս գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։ 

Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել