Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
 |tert.am|
11:54 - 10 հունվարի, 2023

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել |tert.am|

tert.am: Ճապոնացի Տեցույա Յամագամին, որը գնդակահարել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին, հարկադիր հոգեբուժական փորձաքննությունից հետո մեղսունակ է ճանաչվել։ Փորձաքննությունն անցկացվել է 2022 թվականի հուլիսից։ Ճապոնացուն փակ բուժհաստատությունից տեղափոխել են Նարա քաղաքի բանտ։

Մինչև հունվարի 13-ը նրան պետք է մեղադրանք առաջադրվի սպանության և ապօրինի զենք պահելու համար, հայտնում է kommersant.ru-ն՝ տեղական TBS հեռուստաալիքին հղումով։

Աբեն սպանվել էր անցյալ տարվա հուլիսի 8-ին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ 41-ամյա Տեցույա Յամագամին ասել էր, որ սպանություն գործելու շարժառիթը Սինձո Աբեից վրեժ լուծելու ցանկությունն էր իր ընտանիքի սնանկացման պատճառ դարձած «Միացման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ ենթադրյալ կապի համար:

Լուսանկարում՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել