Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
 |armenpress.am|
11:07 - 11 հունվարի, 2023

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ |armenpress.am|

armenpress.am: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայրամովը, հավատարիմ մնալով ադրբեջանական պետական քարոզչության ստահոդ էությանը,  հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանք է հնչեցրել և նշել, որ  «հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնությունները մշտապես խոչընդոտվել են Հայաստանի կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել