Հնդկաստանը բնակչության թվաքանակով շրջանցել է Չինաստանին․ World Population Review |hetq.am|
12:01 - 18 հունվարի, 2023

Հնդկաստանը բնակչության թվաքանակով շրջանցել է Չինաստանին․ World Population Review |hetq.am|

hetq.am: 2022 թվականի վերջին Հնդկաստանի բնակչությունը կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելին է, քան Չինաստանում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով World Population Review-ի տվյալներին։

Հունվարի 17-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ 1960-ական թվականներից ի վեր առաջին անգամ 2022 թվականին երկրի բնակչությունը կրճատվել է 850 000-ով՝ նախորդ տարվա համեմատ։ Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրում ապրում է 1 միլիարդ 411 միլիոն մարդ։ 

World Population Review-ի գնահատմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ, Հնդկաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 423 միլիոնի։ Հետազոտական մեկ այլ կազմակերպություն՝ Macrotrends-ը պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1 միլիարդ 428 միլիոն մարդ։

Հնդկաստանը բնակչության թվաքանակի վերաբերյալ թարմ տվյալներ չի հայտնել։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Լուսանկարը՝ Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել