tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։
Այս մասին հայտում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ցավով ստացա ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին լուրը, որի հետևանքով զինծառայողներ են մահացել»,- ասված է ցավակցական հեռագրում։
Բելառուսի ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգական միջադեպի բոլոր տուժածներին։
comment.count (0)