Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ չի կայանա. Rustavi 2 |armenpress.am|
07:52 - 02 մայիսի, 2019

Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ չի կայանա. Rustavi 2 |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված Էր աշնանը, չի կայանա: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այցը նախապատրաստվում Էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում Էր Վրաստանի ԱԳ նախարարությունը, սակայն անհասկանալի պատճառներով այցը չի կայանա: Այն փաստը, որ այցն իրոք նախապատրաստվում Էր, հաստատել Է նաեւ նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, որը մայիսի 1-ին թողել Է զբաղեցրած պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել