Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
18:30 - 22 հունվարի, 2023

Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում։
 
«Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:
 
Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը»,- նշված է գրառման մեջ:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել