Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը |news.am|
13:58 - 25 հունվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը |news.am|

news.am: Ադրբեջանում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսին բառացիորեն մեղադրել են ստի մեջ։   

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը։  

«Պետդեպարտամենտի հարգելի՛ ներկայացուցիչ, Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան բեռներ տեղափոխող ավելի քան 1000 մեքենաների երթեւեկությունն ապացուցում է Ձեր ասածի հակառակը։  Տեղին կլիներ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները եւ վերջ դնել անօրինական գործունեությանը»,-ԶԼՄ-ները մեջբերում են Հաջիզադեի թվիթթերյան գրառումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ «Մենք կոչ ենք անում լիովին վերականգնելու ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը»,- նշել էր Փրայսը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել