Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ
 |armenpress.am|
14:45 - 25 հունվարի, 2023

Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Այս մասին հաղորդում է «Грузия Online» պարբերականին:

«Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել», - մեջբերում է պարբերականը կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունը:

Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնը։ Զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թթ.-ին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թթ.-ին նա աշխատել է որպես Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:

Գեորգի Շարվաշիձեն Մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական ​​հոդվածների։

327146806_704671637707927_3260598288074142170_n.jpg (124 KB)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել