Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

 |armenpress.am|
17:14 - 26 հունվարի, 2023

Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: Լիբանանահայության սիրտը հանդիսացող Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց հունվարի 25-ին Լիբանանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ զորակցություն հայտնելով 45 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «aztagdaily»-ին, ակցիան կազմակերպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (2).jpeg (170 KB)

«Արցախը մե՛րն է», «Մե՛նք ենք Արցախը», «Կեցցէ՛ արցախահայությունը» եւ այլ նման կարգախոսներով, պաստառներով և ելույթներով ակցիայի մասնակիցները հաստատեցին, որ Արցախի հայկական լինելն անսակարկելի է, արցախահայությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի բացումը հրամայական է, միջազգային ընտանիքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախում ցեղասպանության դեմն առնելու համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր լիբանանահայ իր կորովն ու հավատը չկորցրած արցախցու կողքին է։

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.43.jpeg (615 KB)

 Ակցիայի ավարտին լիբանանահայ մի խումբ երգիչներ երգեցին «Հայեր միացե՛ք» երգն ու «Սարդարապատ» հաղթերգը:

 WhatsApp Image 2023-01-26 at 13.07.28.jpeg (481 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.42.jpeg (516 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (1).jpeg (296 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (3).jpeg (328 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44.jpeg (739 KB)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել