Մոսկվան ողջունում է Ադրբեջանի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին․ ՌԴ ԱԳՆ
 |factor.am|
15:15 - 30 հունվարի, 2023

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին․ ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: ՌԴ-ն ողջունում է Բաքվի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին ասվում է  արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ԶԼՄ-ների հնչեցրած հարցերի պատասխանում։

Նշվում է, որ «Մեծ Եվրասիական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության համար պատեհապաշտ նախագիծ չէ՝ կապված ժամանակային ընդմիջման հետ: Սա հրավեր է՝ զարգացնելու բազմավեկտոր և բազմամակարդակ միջսահմանային համագործակցությունը երկկողմ և միջազգային ձևաչափերով։ Ինչ վերաբերում է վերջինին, և դրա մասին մենք միշտ խոսել ենք, ապա դրա կարևոր բաղադրիչը միջպետական ​​ասոցիացիաների ներուժի շաղկապումն է, որոնց թվում տեսնում ենք գործնական համագործակցությանն ուղղված և դրական լիցքավորված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԳՀԾ-ն»,-ասվում է ԱԳՆ պատասխանում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի ակտիվ միացումը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ 2021-2022 թթ Բաքվում հաջողությամբ անցկացվել են փորձագիտական ​​միջոցառումների շարք՝ նվիրված Եվրասիական թեմաներին, մասնավորապես՝ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդման հարցերին։

Այս առումով կարևոր իրադարձություն էր 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում անցկացված XV Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համոզված ենք, որ հետագա քայլերը այդ ուղղությամբ ամբողջովին համապատասխանում են հանրապետության շահերին»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել