Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը |tert.am|
11:21 - 31 հունվարի, 2023

Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը, գրում է bbc.com-ը:

Բայդենը համապատասխան հարցին «ոչ» է պատասխանել Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Ավելի ուշ Բայդենի վարչակազմի պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է մատակարարում։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ տանկերից հետո ցանականում են ստանալ արևմտյան կործանիչներ: ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայումս անհնար է համարում ինքնաթիռներ ուղարկելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել