ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,75 տոկոս
12:17 - 31 հունվարի, 2023

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,75 տոկոս

Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%։

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12,25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,25 %։

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել