Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|
08:57 - 02 մայիսի, 2019

Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|

aravot.am: «Ինչ որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտանք դատարանում»,-  այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Մարտի 1-ի» գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումներին: 

Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել:

«Ըստ գործի նյութերի, այո՛, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- շարունակեց պարոն Սահակյանը: Մեր հարցին, այսինքն հերքո՞ւմ եք, որ նաեւ պետական մակարդակով են գումարները բաշխվել, պարոն Սահակյանն ասաց՝ արդեն պատասխանեցի. «Քոչարյանն առնչություն չունի, իսկ եթե չունի, արդեն մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում»:

Մեր հարցին՝ գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ձեր պաշտպանյալի դեմ չե ՞ն, նրա մեղավորությունն ու մասնակցությունը ապացուցող հանգամանք չե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել